azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը», – իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ «2026 թվականի հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԲԱՑԱՐՁԱԿ աջակցությունը», ավելացնելով, որ «Նիկոլի աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնենք»։
Հայաստանի վարչապետն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ Ֆեյսբուքում գրելով. – «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»: