Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։
Փաշինյանը զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը համարեց ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան։
Վարչապետն ընդգծեց, որ այդ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։
Նա նշեց, որ կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, որոնք ՀՀ-ն ունի 2022թ․ սկսած ռազմարդյունաբերական համալիրում արված շուրջ 170 մլրդ դրամի ներդրումների արդյունքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էր հայտարարել, որ առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել։