Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին՝ Անկախության օրվա կապակցությամբ | 1lurer.am

Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին՝ Անկախության օրվա կապակցությամբ | 1lurer.am

1lurer.am  Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:

«Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրինք ռազմավարական գործընկերության աստիճանի, որն ամրագրվեց Բաքվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ: Ակնկալում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդում՝ տարածաշրջանային կապերի, տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասված է ուղերձում:

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու՝ Ադրբեջանի հանձնառությունը և հույս ունի, որ այդ ջանքերում համագործակցությունը կշարունակվի:

«Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը գալիք տարում և ապագայում»,- նշել է Ռուբիոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն