Թեհրանը հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային | armenpress.am

Թեհրանը հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային | armenpress.am

armenpress.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Բանդար Աբբասի շրջանում ԱՄՆ-ի գործողությունների:

Այս մասին  հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Այսօր առավոտյան ամերիկյան զինվորականների կողմից Բանդար Աբբասի օդանավակայանի մոտակայքում գտնվող օբյեկտի ուղղությամբ ավիացիոն արկերի կիրառմամբ իրականացված ագրեսիայից հետո ամերիկյան ավիաբազան հարձակման է ենթարկվել», – ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստաընկերությունը:

Tasnim լրատվական գործակալությունը, իր հերթին, նշում է, որ հարվածները հասցվել են ժամը 04:50-ին։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր, որ ԱՄՆ զինված ուժերը մայիսի 28-ի գիշերը խոցել են իրանական չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք և հարվածել Բանդար Աբբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին։ Ըստ CENTCOM-ի, այնտեղից պատրաստվում էր թռիչքի հինգերորդ անօդաչու թռչող սարքը։ նդգծվում է, որ զինվորականների գործողությունները «զուտ պաշտպանական էին և ուղղված էին հրադադարի պահպանմանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն