aravot.am «Մենք ստեղծեցինք այլընտրանք, և կարելի է ասել, որ այդ այլընտրանքը մաքուր ձևով կա: Ես իմ խոսքը պահեցի մեր սիրելի քաղաքացիների համար, և այս առումով ուզում եմ ասել, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, որպես մաքուր և ոչ ապականված քաղաքական ուժ, ներկա է քաղաքական գործընթացներին:
Երբ մուտք գործեցի քաղաքականություն, իմ հայտարարությունից անցել է արդեն 2 տարի, և այժմ մենք մասնակցում ենք համապետական ընտրություններին, ու մեր խոսքը, որը տրված է ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը, կուռ է լինելու: Մենք, իբրև մաքուր այլընտրանքային ուժ, չենք միանալու ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ նրանց սպասարկող արբանյակ քաղաքական ուժերին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում