edmon-marukyan_nikol-pashinyan

Նիկոլ Փաշինյանն ի վերջո զիջելու է, և Հայաստանի կախվածությունն էլ ավելի է մեծանալու ՌԴ-ից․ «Լուսավոր Հայաստան» | aravot.am

aravot.am  «Ինչի՞ հաշվին են այդ բոլոր խնդիրները լուծվելու, եթե դրանք կան․ ինքը գնալու է և ընդունելու է իրենց պայմանները, այսինքն՝ զիջելու է և այդ զիջումների հաշվին է կարգավորելու»,- այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե հունիսի 7-ից հետո ինքը կգնա, կնայի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների աչքերին և պարզ կասի ամենը ու կկարգավորի ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ Հայաստանի այս խնդրահարույց փուլը։

Իր համոզմամբ՝ եթե ՌԴ-ն հիմա պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ, ինչը արդեն տեսնում ենք, հակառակ արդյունք է տալու․ «Հայ ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով, հայ ժողովուրդը չպետք է նույնացվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր ժողովուրդը պետք է ունենա էժան գազ, պետք է ունենա այն շուկաները, որից օգտվում ենք։ Ես չեմ կարծում, որ հիմա, որ Լարսից բեռներ են հետ գալիս, գազի թանկացումներ կարող է ունենանք՝ տանում է որևէ լավ տեղ։ Սա կարող է ունենալ հակառակ արդյունք»։

«Լուսավոր Հայաստանն» իր նախընտրական քարոզարշավը Ապարանում անցկացրեց։ Կլինեն նաև Վանաձորում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն