HEC_Samvel-Karapetyan_Nikol-Pashinyan

Եվս մեկ հայց կներկայացնեմ, Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը պետք է խնդրի. վարչապետ | 1lurer.am

1lurer.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ ևս մեկ դատական հայց է ներկայացնելու։ Պատճառը շրջանառվող պնդումներն են, թե, իբր, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հաստատել է «300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցվելու մասին» լուրերը։ Վարչապետն ընդգծել է, որ այս ամենի արդյունքում Կարապետյանը ստիպված է լինելու արդեն երրորդ անգամ ներողություն խնդրել։

Ինչ վերաբերում է Կարապետյանի դժգոհություններին, թե վարչապետն իրեն դատի տալով մեծ գումարներ է պահանջում՝ Փաշինյանն ասել է. «Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է՝ նրա հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իրենց իշխանության օրոք 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու մասին հարցին, հայտարարել էր, որ դա սուտ է:

Չնայած Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում, Ադրբեջանը շարունակում է այդ խոսույթը առաջ մղել։

Նշենք, որ մինչև 1939 թվականը Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանի, թյուրքախոսների համար «ադրբեջանցի» եզրույթը պաշտոնապես փաստագրված չէր։

Այս ժողովրդի համար «ադրբեջանցի» եզրույթը՝ որպես էթնանվանում, առաջին անգամ օգտագործվել է միայն 1939 թվականին՝ ԽՍՀՄ համընդհանուր մարդահամարի ժամանակ։ 1939-ի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվը կազմում էր 130 հազար, իսկ 1979-ի մարդահամարի տվյալներով՝ 160 հազար։ Այսինքն՝ Հայկական ԽՍՀ-ում երբեւէ 300 հազար «ադրբեջանցի» չի բնակվել։ Եվ ավելին՝ մարդահամարի ժամանակ մուսուլման այլազգիներին եւս գրանցում էին որպես ադրբեջանցի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն