Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ։
Այսպես արձագանքեց Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ եթե չապացուցեն իր լրտես լինելը, «թող գան, իրենց ոտով մտնեն առյուծի բունը, էն էլ որձ առյուծի»։
«Ծառուկյանն օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով ա Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ: Գործակալ ա: Էդ ժարգոնին էլ ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզ հաշիվ տուր՝ ով ես և ում հետ ես խոսում: Հանցագործ: Քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ: Պատրաստվիր, «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և էդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխան եք կրելու՝ Հայաստանի ժողովրդին թալանելու համար…
Պատրաստվիր՝ դղյակդ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2030 թվականը։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»- հայտարարեց Փաշինյանը: