e5f60f9f-db4b-4104-a071-906b4a6d289e_cx0_cy6_cw0_w1023_r1

Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա. Լավրով | azatutyun.am

azatutyun.am Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկիրը «կհարստանա»՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող հասնի դրան, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ, Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները չեն վախենում ապրանքների գների բարձրացումից, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանան, քանի որ նրանք ակնկալում են հարստանալ՝ երկիրը վերածելով խաղաղության խաչմերուկի:

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ երկիրը կհարստանա, թող ապահովի դա», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն