aravot.am «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց մարտավարությունը սխալ թիրախների վրա են տանում․ այդ մասին այսօր նա հայտարարեց Ապարանում լրագրողների հետ զրույցում։ Առհասարակ, նա գտնում է, որ առաջատար երեք ընդդիմադիր ուժերն արդեն սխալ են թույլ տվել, երբ իրենց ուժի հետ մեկ միասնական ցուցակով չեն գնացել ընտրությունների, բայց հույս ունի, որ դեռ հնարավորություն կա իրավիճակը շտկելու:
Իր կարծիքով՝ զորավարժություններ պետք է լինեն, որպեսզի ցուցադրված զենքերը բանակը կարողանա կիրառել, քանի որ մեր բանակը պետք է մարտունակ լինի։
Դիտարկմանը, որ խնդիրը հենց դրանում է, ու անգամ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերը ետ չեն շպրտվում, արձագանքեց․ «Մենք բանակին ենք շնորհավորում, Նիկոլ Փաշինյանին չենք շնորհավորում։ Բանակը պետք է լինի ապաքաղաքական։ Նիկոլ Փաշինյանի օրոք բանակն ամենաքաղաքականացված կառույցն է դարձել․ բանակը պետք է ապաքաղաքականացվի և դառնա մարտունակ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում