zaxarova-yeni

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա | hetq.am

hetq.am Ռուսաստանը դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից ռուսաստանցի որոշ դիտորդների՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հավատարմագրումից հրաժարվելու կապակցությամբ և հայտարարել, որ այդ քայլը հաշվի կառնի Երևանի հետ հետագա հարաբերություններում։ Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հավատարմագրման նպատակով սահմանված կարգով հայկական իշխանություններին փոխանցել էր դիտորդական առաքելության կազմը, սակայն Երևանը ոչ պաշտոնական ձևաչափով հայտնել է, որ դիտորդական առաքելության կազմում որոշ ռուսաստանցիների մասնակցությունն անցանկալի է։

«Ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայկական գործընկերները ոչ պաշտոնական ձևաչափով իսկապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկման անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում չեն հասկանում նման որոշման տրամաբանությունը և այն ընկալում են որպես ոչ բարեկամական քայլ։ «Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խորը ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- շարունակել է Զախարովան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն