Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Ռոման Երիցյան | arm.sputniknews.ru

Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Ռոման Երիցյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։
«Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ»,- նշեց Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։
 
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ բնակարանն ազատելու գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցը` բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն