sergey-shoygu

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին. Շոյգու | aravot.am

aravot.am ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող անվտանգության առաջին միջազգային համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նման է ընտրարշավին օժանդակության, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն նաև նշել է, որ չի տեսնում որևէ նախադրյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության դադարեցման համար։

«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա այն շարունակում է գործել, և մենք առայժմ որևէ նախադրյալ կամ սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»,- ասել է Շոյգուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն