Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ․ Մհեր Գրիգորյան | tert.am

Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ․ Մհեր Գրիգորյան | tert.am

tert.am  Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ, այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Համոզված եմ, որ ԱԲ-ի զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա: ԱԲ-ի զարգացումը կապված է բարձր կատարողական հաշվողական կարողությունների հետ: Այս առումով տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է»,-նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն