3c1a5286-df02-4b60-9e4b-943fab15864c

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Մայիսի 28-ին՝ ժամը 15։56-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 16։41-ին, մարել՝ 16։51-ին, միևնույն ժամանակ իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն