ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ են պարգևատրվել

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ են պարգևատրվել

Քննչական կոմիտեից հայտնում են՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մացակի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

🏅Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Լևոն Արտուշի ԵՂՈՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Արմեն Հրաչյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն