2953175b-6892-4fc8-8d68-08debadc418c_w1023_r1

Ուկրաինայի դեմ հարձակման ժամանակ դրոնն ընկել է Ռումինիայի բազմաբնակարան շենքի վրա, վիրավորենր կան | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի դեմ ռուսական հերթական դրոնային հարձակման ժամանակ անօդաչու սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք և Գալաց քաղաքում հարվածել բազմաբնակարան շենքի տանիքին։

Միջադեպը հաստատել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Ռումինիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ շենքի վերջին հարկում հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավորվել է։ Հրդեհը մարվել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ գիշերը ռուսական դրոններով հարձակում է իրականացվել Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի մարզի ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն