azatutyun.am Մի շարք ամերիկյան և միջազգային ԶԼՄ-ներ գրում են, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը գործող հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնություն են ձեռք բերել, և որ այն այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջնական հաստատմանը։
Reuters-ը նախօրեին գրել էր, որ գործարքը հրադադարի ռեժիմը կերկարաձգի ևս 60 օրով՝ միաժամանակ ապահովելով Հորմուզի նեղուցով ազատ երթևեկությունը։ Այդ ընթացքում բանակցողները կանդրադառնան ավելի բարդ խնդիրների, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրին։
Նախագահ Թրամփը դեռևս չի հաստատել համաձայնագիրը։ Սպիտակ տնից նույնպես չեն մեկնաբանում շրջանառվող տեղեկությունները, հայնտում է Reuters-ը։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը «դեռ չի հասել այդ կետին»՝ ավելացնելով, սակայն, որ կողմերը մոտ են։
«Դժվար է հստակորեն ասել, թե ե՞րբ կամ արդյո՞ք նախագահը ստորագրելու է փոխըմբռնման հուշագիրը, – ասել է Վենսը՝ հավելելով․ – Չեմ կարող երաշխավորել, թե կհասնենք այդ կետին, բայց այս պահին շատ լավ եմ զգում այս մասով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում