58150951_001251834_1440x900_80_0_1_a48ab5fa220b8f2c12606d38e05a6f85-jpg

Գյումրու անկարգությունների գործով անցնող եղբայրներն արդարացվեցին. փաստաբան

Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ի դեպքերին մասնակցած երկու քաղաքացու` Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը` ընդգծելով, որ արդարացվել են հենց նախաքննության փուլում։

Նշենք, որ 2025 թվականին դեկտեմբերի 16–ին դատարանը նրանց կալանքի ժամկետը չէր երկարացրել։

«Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունն ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել»,– գրել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքապետարանի բակից՝ զանգվածային անկարգությունների և քրեական գործի քննությանը միջամտելու մեղադրանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն