Իրանի հավաքականն արդեն Մեքսիկայում է, դեռ սպասում է ԱՄՆ վիզաներին | azatutyun.am

Իրանի հավաքականն արդեն Մեքսիկայում է, դեռ սպասում է ԱՄՆ վիզաներին | azatutyun.am

azatutyun.am Իրանի ֆուտբոլի ազգային հավաքակաը 2026 թվականի Աշխարհի առաջնությանն ընդառաջ արդեն նախավարժանքներ է անցկացնում Մեքսիկայում, սակայն ֆուտբոլիստներն ու անձնակազմը դեռ ամերիկյան վիզաներ չեն ստացել՝ ԱՄՆ-ում կայանալիք խմբային փուլի երեք հանդիպումներն անցկացնելու համար, հայտնել է Մեքսիկայում Իրանի դեսպանը։

Աբոլֆազ Փասանդիդեի խոսքով՝ «հյուսիսում գտնվող երկիրը» չի կատարել Իրանի հավաքականին հյուրընկալելու պարտավորությունը։

«Մենք չգիտենք՝ խաղացողներին տալո՞ւ են նրանց վիզաները», – ասել է դեսպանը։

Թեև նախատեսվում էր, որ Իրանի հավաքականը ԱՄՆ Արիզոնա նահանգում է հանգրվանելու, նրանց կեցավայրը տեղափոխվեց Մեքսիկա՝ հյուսիսարևմտյան Տիխուանա քաղաք։

Իրանի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն էլ ԱՄՆ-ում են անցկացվելու՝ երկուսը՝ Լոս Անջելեսում, մեկը՝ Սիեթլում։

«Մենք Աշխարհի գավաթին մասնակցում ենք անհավասար պայմաններում», – ասել է Փասանդիդեն՝ ավելացնելով, որ պատերազմի պատճառով «Իրանն ի վիճակի չի եղել ըստ պատշաճի մարզել թիմը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն