100663592_0030712048_1440x900_80_0_1_e0687a55b9d117b1071d538c2f98c8ae-jpg

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու Մոսկվայի որոշմանը. Պեսկով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Երևանից դեռ որևէ արձագանք չի եղել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ Մոսկվայի որոշման հետ կապված։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռ չի ստացվել»,– լրագրողներին ասել է Պեսկովը։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 28-ին հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրումը։ Մայիսի 22-ին կառույցը ժամանակավորապես նաև սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։

Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում, ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցրել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն