factor.am Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտիննու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Նրանք երեկ մի քանի զրույց են ունեցել նիստի շրջանակում։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,- ասել է նա։
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ ոչ պաշտոնական ճաշի ժամանակ ԵՏՄ պետությունների ղեկավարները հնարավորություն են ունեցել «միասին շատ լավ զրույց ունենալ»։
Նշենք, որ այսօր Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։