ԵԱՏՄ խորհրդի նիստում անդամ չորս երկրների ղեկավարների հայտարարություն է փոխանցվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել։
Պատասխանելով հարցին՝ Ուշակովը նշել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման համար։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն ներառում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: