aravot.am «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ բազմաթիվ հարցադրումներ է ստանում քաղաքացիներից ընտրական գործընթացի վերաբերյալ։ «Նաեւ ահազանգեր ենք ստանում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչն առավել քան մտահոգիչ է, որովհետեւ մեր քաղաքական ուժի, մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար եւ իրավական ընտրություններն են։ Եվ մենք հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք»,- ասաց նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Մենք այս ձայնագրությունների հետքերով եւս դիմում ենք միջազգային գործընկերներին, որովհետեւ սա խայտառակ միջամտություն է մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Եվ սա ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ։ Մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետեւ այն բնականոն հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, դա չի ենթադրում կաշառք։ Ինչի՞ համար կաշառք բաժանենք, մարդիկ ինքնաբերաբար գալիս են, անգամ այս ճնշումների պարագայում անդամագրվում են մեզ։ Եվ դրա մասին վկայում են այն բազմամարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում»։
Գոհար Մելոյանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում քաղաքացիներին, քանի որ ընտրական գործընթացի վերաբերյալ, նրա խոսքով, քաղաքացիների չիմացություն կա։ Մարդը մտնում է ընտրատեղամաս եւ չի իմանում, թե ինչ է իրեն սպասվում, չգիտի քայլերի հաջորդականությունը։ «Մենք այսօր հրապարակելու ենք թեժ գծի հեռախոսահամար, որը գործելու է թե մինչեւ հունիսի 7-ը, թե հունիսի 7-ին ողջ օրվա ընթացքում, որի միջոցով քաղաքացիները կարող են զանգել հնարավոր միջամտությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ»,- ասաց նա։
Գոհար Մելոյանը ներկայացրեց, թե քաղաքացին, մտնելով ընտրատեղամաս, ինչ գործողություններ պետք է իրականացնի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում