Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։

Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։

Քննարկվել է նաև ջերմոցաշինության ոլորտում տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության գործիքակազմի բարելավումը՝ միտված ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն