azatutyun.am Իրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով, իսկ բանակցություններում պարզապես պարտադրում է փոխըմբռնում, հայտարարել է երկրի գլխավոր բանակցողը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե Թեհրանը զգալի զիջումների է գնացել:
Խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ Իրանը չի վստահում երաշխիքներին կամ խոսքերին, և միայն գործողություններ են կարևոր։
«Ոչ մի գործողություն չի ձեռնարկվի, մինչև մյուս կողմը չձեռնարկի գործողություններ։ Ցանկացած համաձայնագրի հաղթողը նա է, ով լավագույնս է պատրաստ հաջորդ օրվա պատերազմին», – ընդգծել է Ղալիբաֆը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում