708289422_1317667067218889_4091644336484823839_n

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական անգամ հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատների հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։

Անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեավորման առումով։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից են։
Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն