maxresdefault-2026-05-29t192614-948

Ես ընդամենը զարմանք եմ արտահայտել փաստի մասին. Իոաննիսյանն անդրադարձավ իր դեմ ԼՀԿ բողոքին | factor.am

factor.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։

Իր ելույթում Իոաննիսյանը հայտարարել է, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի կարող դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։

«Իմ կողմից միակ հրապարակված փաստը իմ զարմանքն է: Ես արտահայտել եմ իմ զարմանքը տեղի ունեցած փաստի վերաբերյալ. ինչ-որ կայք հրապարակել էր, որ Էդմոն Մարուքյանը հասարակական կարծիքի առաջնորդ է։ Ես չեմ ասել, որ դա լավ է, կամ դա վատ է։ Ընդամենը արտահայտել եմ բառացի, տառացի իմ զարմանքը։ Քարոզչության և հակաքարոզչության արանքում կա չեզոքություն, և նման զարմանքի արտահայտումը գտնվում է չեզոք հատվածում»,- նշեց նա։

Անդրադառնալով պահանջին կամ հորդորին, թե ինքը պետք է հերքում հրապարակի, Իոաննիսյանն արձագանքեց. «Ինձ առաջարկել են հերքել… Ի՞նչը հերքեմ, իմ զարմա՞նքը: Հերքեմ, ասեմ՝ կներե՛ք, ես զարմանք չե՞մ ապրում։ Դա ֆիզիկապես ո՞նց է հնարավոր»։

Նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այն հարցին, թե որպես դիտորդ արդյոք ընդունում է, որ իր խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի, Իոաննիսյանը հիշեցրեց օրենքի պահանջը.«Դա Ընտրական օրենսգրքում գրված է, իմ ընդունել-չընդունելու հարցը չկա։ Որպես դիտորդ հավատարմագրվելուց հետո իմ հրապարակային խոսքն էապես փոխվել է»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն