photo-5247030369092052098-y-1780073437165-1540x_

էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի․ Պուտին | tert.am

tert.am  Հայաստանի դուրս գալը ազատ առևտրի համաձայնագրերից կհանգեցնի մաքսատուրքերի վերականգնմանը։ Այս մասին մայիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղազախստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք պետք է տեսնենք, թե ուր կգնա նրանց ապրանքը, օրինակ՝ գինին։ Իսպանիա՞։ Ֆրանսիա՞։ Իտալիա՞։ Պորտուգալիա՞։ Ու՞ր։ Մենք պետք է մտածենք դրա մասին։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այն կբախվի տրանսպորտային փոխադրողների նկատմամբ ավելի խիստ պահանջների և երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ: Բացի այդ, Ռուսաստանում գտնվող նրա քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին, նրանք պարտավոր կլինեն ստանալ արտոնագրեր»,-նշել է նա։

Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։

Նա նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն