armenpress.am «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում։
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան քաղաքի հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանում ուրախության մթնոլորտ է ձևավորվել, և դա առաջին հերթին խաղաղության շնորհիվ է:
«Այս ընտրություններում ամենակարևոր հարցը հետևյալն է, թե արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնելու է այդ խաղաղությանը։ Սա պաշտոնի և աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի և խաղաղության»,-ասաց նա՝ հորդորելով քաղաքացիներին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը։
Անդրադառնալով մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին, Փաշինյանը շնորհավորեց բոլորին նոր բանակ ունենալու առիթով՝ նշելով, որ այն, ինչ ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ, բոլորը գործարանային են։
«Մենք կառուցել ենք տասնյակ ամրացված շրջաններ և շարունակելու ենք կառուցել, որպեսզի Հայաստանն ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նախկիններն իրենց մեղադրում էին բանակ քանդելու մեջ, մինչդեռ իրենք էին բանակը քանդված թողել։ «Մեզ ասում էին պատերազմ եք սադրել, բայց իրենք գիտեին, որ պատերազմ են թողել։ 2016 թվականի քառօրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել, պարզ չի եղել ինչով է ավարտվել այդ պատերազմը։ 2020 թվականի պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն է եղել, և սա է ճշմարտությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում