վահագն հովակիմյան կըհ աժ

ԿԸՀ-ն չզրկեց Իոաննիսյանին դիտորդության իրավունքից | azatutyun.am

azatutyun.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր փաստացի մերժեց «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու դիմում՝ համարելով, որ ներկայացված հիմքերը բավարար չեն: Որոշումն այսօր հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Դիմումը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան՝ պնդելով, որ Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։

Իոաննիսյանն օրերս գրառմամբ անդրադարձել էր ռուսալեզու “Хроника Кавказа”-ի հոդվածին, նշել, որ Մարուքյանը ի թիվս այլ գործիչների, հասարակական կարծիքն առաջնորդող է։ Ըստ այդ հրապարակման, այս անձանց, այդ թվում՝ որոշ մեդիա ռեսուրսների, հրահանգված է առաջ մղել ռուսամետ քարոզչություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն