սամվել կարապետյան

6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ | hetq.am

hetq.am  Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։

Սամվել Կարապետյանի հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. մայիսի 29-ին։ Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն  Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:

Ըստ պահանջի՝ ԱԺ նախագահը պետք է հայտնի, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով զրպարտել է Սամվել Կարապետյանին:

Հերքումը պետք է հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆեյսբուքի» և «Տիկտոկի» էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո տեղադրված տեսանյութում, վճռում նշված հերքման բովանդակությունը ընթերցելու միջոցով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն