գագիկ ծառուկյան

15 զինվորի կյանք խլած հրդեհի մեղավորները պետք է պատժվեն․ Գագիկ Ծառուկյան

«Կորցնելուց հետո, մարդը ուզում է գոնե մեղավորները պատժվեն։ Դու ո՞նց ես մտածում՝ կա՞ մարդ, որ լիարժեք չի ուզում արդարություն, իրականություն, որ մեղավորները պատժվեն, գոնե այդ ծնողները մի թեթև մխիթարվեն, որ մեղավորը պատժվել է»։

Այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Ստեփանավանում քաաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ պատասխանելով  հարցին՝ արդյոք 15 զինվորի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհի մեղավորներին պատժելու հարցը իրենց օրակարգում կա, թե՝ ոչ։

«Արդարության սկզբունքը 100%-ով պետք է գործի։ Ասում եմ՝ այսօր օրենքին բոլորը պիտի ենթարկվեն, ըստ օրենքի կարգի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ անմիջապես ով կլինի այդ գործը վարելու քննչական վարչության պետ, դատախազ… Գիտեք, այսօր պատվեր կատարող են։ Պատվեր կարելի է կատարել, բայց կա բաներ, որ դա պատվերով չի։ Մարդը պետք է գիշերը հանգիստ քնի»։

Ծառուկյանը նշեց, որ մեղավորները պարտավոր են պատժվել։

«Մեղավորները պարտավոր են պատժվելու ամենադաժան ձևով՝ իրենց անուշադրության պատճառի համար։ Անկախ պաշտոնական դիրքից՝ վարչապետ ես, նախարար, դատախազ թե բանվոր դասակարգ, որոշակի բարոյական նորմեր կան, որ ոչ մեկ իրավունք չունի ոտնահարի։ Ցանկացած մարդ պետք է հետամուտ լինի գործի բացահայտմանը»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն