1780146025824196_ger56gzh

Al Hadath. Իսրայելական զորքերը մոտենում են հարավային Լիբանանի Նաբաթիեի ծայրամասին | shantnews.am

shantnews.am  Իսրայելական բանակի տանկային շարասյունը հատել է Լիտանի գետը և առաջ է շարժվում դեպի Լիբանանի հարավում գտնվող Լիտանի նահանգապետարանի կենտրոն Նաբաթիե քաղաքը, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ շիական «Հեզբոլլահ» աշխարհազորի մարտիկները փորձել են խոչընդոտել օկուպացիոն ուժերի առաջխաղացումը և կատաղի դիմադրություն են ցուցաբերել Արնուն և Ղանդուրիա շրջաններում։ Բախումները շարունակվում են մի քանի շրջաններում։

Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Նաբաթիե քաղաքի մոտակայքում գտնվող միջնադարյան Բոֆորտ ամրոցի ծայրամասում, որտեղ նկատվել են շիական ուժերի շարժում։ Հարվածներ են հասցվել Նաբաթիե արվարձան ալ-Ֆավքա, Այշիա, Քֆար Թիբնիտ և Մահմուդիա գյուղերին։ Զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, որոնց թիվը ճշտվում է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն