712196591_1005671268494240_8734173670068641102_n

ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը

ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2026թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ Անդրանիկ Քոչարյանը կմասնակցի Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ ԽՎ քառօրյա աշխատանքներին է մասնակցում նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն