dmseyuucacp7zelbawnjmcwyw0n54gsd5viqxgv4

Արամ Սարգսյանը Կոտայքի մարզում ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը | armenpress.am

armenpress.am «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 30-ին Կոտայքի մարզում են։

Արգել գյուղում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ պետության, ժողովրդի պարտության պատասխանատուն ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, այլ այն մարդիկ, ովքեր ընտրություններում նրան իրենց ձայնն են տվել։

«Սամվել Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է։ Անլուրջ է, որ մի քանի երկրի քաղաքացի համարվող օլիգարխը ցանկանում է վարչապետ դառնալ։ Այդ մարդը պետությունն ու տունտունիկը խառնել է իրար։ Սա պետություն է, որը պետք է ղեկավարվի չափազանց ծանր աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ»,-ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն