ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող | armenpress.am

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող | armenpress.am

 armenpress.am Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ն ու Անգլիայի չեմպիոն «Արսենալ»-ը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 6 րոպե անց «Արսենալ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կայ Հավերցը: Առաջին կեսում ՊՍԺ-ն հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, իսկ «Արսենալ»-ը գործում էր պաշտպանությունից: Անգլիայի չեմպիոնը երբեմն հակագրում էր՝ լրջորեն անհանգստացնելով ՊՍԺ-ի դարպասապահին:

Երկրորդ կեսի մեկնարկում գնդակին տիրում էր հիմնականում ՊՍԺ-ն: Գրոհներից մեկի ժամանակ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, և այս խաղում որոշիչ դարձան հետխաղյա 11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին ՊՍժ-ի ֆուտբոլիսները` 4:3:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն