1799800d-a06e-45f9-a2fb-780e55edb8a8_cx0_cy2_cw0_w1023_r1

Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի»․ Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի», բայց ընդգծել է, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։

«Սա արդեն իսկ հաղթանակ է։ Մենք պարտության ենք մատնել նրանց բանակը, ըստ էության պարտության ենք մատնել նրանց բանակը», – ասել է Թրամփը Fox News-ի մեկնաբան Լարա Թրամփին՝ իր հարսին, տված հարցազրույցում», – «Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ մենք կարող ենք [Հորմուզի] նեղուցը բացել՝ անմիջապես ստորագրելուց հետո»։

ԱՄՆ նախագահը վերստին շեշտել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, և դա բանակցությունների ենթակա հարց չէ։

«Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի», – ասել է նախագահը՝ մանրամասնելով, որ իրանցի բանակցողներն հանձնառություն են հայտնել ոչ միայն չստեղծե,լ այլ նաև չգնել միջուկային զինատեսակներ։

«Դա մեծ տարբերություն է․ ․․ Այսինքն՝ մենք դանդաղորեն ստանում ենք մեր ուզածը», – նշել է Թրամփը։

Իրանի պաշտոնյաներին «շատ պինդ բանակցողներ» անվանելով՝ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ թույլ կտա՝ բանակցություններն ընթանան ներկա հունով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն