ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը:
Պարգևները գեներալներին է հանձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջից: