arm.sputniknews.ru «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը,սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում