էդմոն մարուքյան

Ոչ մի ուժ չպետք է 50+1 ձայն հավաքի, ԱԺ անցած ուժերը կոմպրոմիսներով վարչապետ պետք է ընտրեն. Մարուքյան

«Մեր առաջին մոտեցումը այն է, որ հայ մարդու, հայ ժողովրդի, հայկական պետականության ինքնությունը վտանգված է։ Մեր պատմական հիշողությունը, մեր անցած ճանապարհը, մեր մշակութային ժառանգությունը, մեր կրոնը, մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է»։ Ահա դա է պատճառը, որ մենք վտանգի տակ ենթարկված մեր սիմվոլները մեզ հետ անպայման ունենում ենք, և քաղաքացիները գալիս նկարվում են, տարածվում է դրանով։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի 24-րդ օրը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ԼՀԿ-ի ուղերձն այն է, որ  ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ «Մենք ժողովրդին կոչ ենք անում, որ ընտրությունների միջոցով այնպես իր քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում որևէ ուժ այլևս բացարձակ իշխանություն չունենա։ Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18 թվականը՝ մինչև հեղափոխությունը, մենք տեսնում ենք 18 թվականից մինչև 26 թվականը, և մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50 գումարած 1 ձայն, և կոմպրոմիսներով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը նախկիններից չի, ներկաներից չի, ես էլ չեմ,- ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ առաջարկում են բոլոր ուժերին քաղաքական էգոիզմը մի կողմ դնել, և ձևավորել կոմպրոմիսային պառլամենտ՝ կոմպրոմիսային վարչապետով, ով ուժեղ բանակցային դիրքերից հանդես կգա, որովհետև մի ուժի չի հաշվետու լինի, Հայաստանի ժողովրդին հաշվետու կլինի։
«Եվ վերջապես Հայաստանի ժողովուրդը կունենա մի պառլամենտ, որը ներկայացնում է իր բազմաթիվ տարբեր շերտերը, և տարբեր մոտեցումներ, գաղափարներ կներդրվեն, կբերվեն, կքննարկենք»,- ասաց նա՝ հավելելով՝ առաջինը՝ մեր պետությունը պաշտպանենք, մեր ներքին իմունիտետը բարձրացնենք, այնպիսի պառլամենտ ձևավորենք, որ իրական պառլամենտարիզմ լինի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն