b65e9d33-0884-46d6-bba9-bd07fe9c7b9f_w1023_r1

Անկարգություններ, ձերբակալություններ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո | azatutyun.am

azatutyun.am  Ֆրանսիայում ոստիկանների և ֆուտբոլային երկրպագուների միջև բախումների հետևանքով առնվազն 416 մարդ է ձերբակալվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումից հետո, որում «Պարի Սեն-Ժերմեն» ակումբը առավելության հասավ Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: Առնվազն յոթ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, հաղորդում է Le Figaro-ն՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալները:

Փարիզում ձերբակալվել է 283 մարդ, փոխանցել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը:

Բախումները սկիզբ են առել դեռ խաղի ժամանակ. շուրջ 150 մարդ փորձել է ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, որում կազմակերպվել էր Բուդապեշտում ընթացող եզրափակիչ հանդիպման հեռարձակումը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ետ է մղել ամբոխին: Մարզադաշտի մոտ ռեստորան և այլ օբյեկտներ են վնասվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն