factor-22-3

Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել | factor.am

factor.am  «Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է մեր գյուղ»,- Factor TV-ի հետ զրույցում Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանն այսպես մեկնաբանեց ձայնագրությունը, որում ինքը ուսուցիչներին կոչ է անում հավաքվել գյուղապետարանի մոտ՝ Արագածոտնի մարզպետին դիմավորելու համար։

Վարդանյանը պարզաբանեց, որ ուսուցիչները հարցեր ունեին մարզպետին․ «Իրենք հարցեր ունեին, տեղեկացրել եմ, որ մոտենան, իրենց հարցերը տան»։

Մեր հարցին, թե ինչու է ուսուցիչներին տեղեկացրել նաև համերգային ծրագրի և հյուրերի ներկայության մասին, տնօրենի պաշտոնակատարը կրկնեց, որ որևէ պարտադրանք չի եղել. «Ես նրանց չեմ պարտադրել, ասել եմ ընդամենը, որ կարող են ներկա գտնվել։ Ընդամենը տեղեկացրել եմ, ես նրանց չեմ պարտադրել»։

Հարցին՝ արդյոք Արագածոտնի մարզպետարանից իրեն հանձնարարել էին ուսուցիչներին տեղեկացնել մարզպետի այցի մասին, Վարդանյանմ արձագանքեց։

«Ո՛չ, չէին ասել։ Ընդամենը մեր ուսուցիչները հարցեր ունեին, ես տեղեկացրի, որ գան իրենց հարցերը տան մարզպետին։ Ի՞նչ խնդիր կա»,- վրդովված ասաց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն