azatutyun.am Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, հայտարարել է Բելառուսի նախագահը:
«Ուկրաինայում հենց այդպես էլ սկսվեց, դուք դա հիշում եք: Որպեսզի հայերը, որոնք հենց նոր են դուրս եկել մի պատերազմից, չընկնեն ծանր դրության մեջ այդ կապակցությամբ: Պետք չէ շտապել: Պետք է ուղղակի մտածել, պետք է իմաստուն լինել», – БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
Նա հայ ժողովրդին կոչ է արել «այդպիսի քայլ անելուց առաջ»՝ ենթադրաբար նկատի ունենալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը և դեպի Եվրամիությանն անդամակցություն ընթանալը, «շատ լուրջ մտածել»: «Ահա միակ բանը, ինչի կոչ եմ անում ես նրանց: Ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի՝ մենք նրա հետ կհամաձայնենք», – հայտարարել է Բելառուսի նախագահը:
Խոսելով Աստանայում ընդունված հայտարարության մասին, որում Եվրասիական տնտեսական միության անդամ չորս պետությունների ղեկավարները հայտնում են, որ դեկտեմբերին քննարկելու են Հայաստանի անդամակցության հարցը, ինչպես նաև Երևանին հորդորում են սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, Լուկաշենկոն ասել է. – «Մենք ճնշում չենք գործադրում ժողովրդի նկատմամբ, առավել ևս, որ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական խաղ է՝ վաղը Հայաստանում ընտրություններ են: … Բայց Հայաստանի ղեկավարությունը զուր է այդպես վարվում: Դա հասնում է ԵԱՏՄ-ի նվաստացման: Եվ ԵԱՏՄ անդամները բոլորը դրան համաձայնեցին»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում