e4n4y2rigvk6ocgwch6kcp2mmhjlrghnt85d4rx1

Արամ Սարգսյանը հորինված հեքիաթ է որակել Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին խոսակցությունները | armenpress.am

armenpress.am «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավ են անցկացրել Կոտայքի մարզում։

Բնակիչների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել կուսակցության ղեկավար, ընտրական ցուցակի առաջին համար, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Սարգսյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից շրջանառվող թեզերին, թե իբր «գործող իշխանությունների վերընտրման դեպքում Հայաստանում 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու»։

«Ռուսական թևի այն կուսակցությունները, որոնք խոսում են 300 հազար ադրբեջանցիներից, չգիտեմ ինչից, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների ո՞վ է բերել։ Ռուսաստանի խաղաղապահները չէի՞ն, որ կանգնած էին, ու ադրբեջանցիները եկան Ղարաբաղ։ Ադրբեջանցիներին Նախիջևան ո՞վ է բերել»,- ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որը վերաբերում էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը և Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրմանը, հենց ադրբեջանցիներին Հայաստան բերելու մասին էր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն