գագիկ ծառուկյան

Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ․ Գագիկ Ծառուկյան

Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում, ասենք թե, իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է։  Այսօր Վանաձորում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին։

Նրա խոսքով՝ տնտեսությունը քանդման եզրին է կանգնած։

«Ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ Մարդկանց ունեցվածքը լրիվ կորցնելու են։ Խոսում են դատարկ-դատարկ՝ «մենք այլընտրանքներ ունենք»։ Այլընտրանք ունեցողը՝ սա փակվեց, մյուսն է բացում, բայց նրանք 10 տարի չեն կարող բացել, որովհետև տնտեսության հիմնական շարժը, առևտուրը, պահանջարկը՝ տարիներ է պետք, որ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն»,- նշել է նա՝ հավելելով, որ դեռ ուշ չէ և քայլ պետք է անել իրավիճակը շտկելու ուղղությամբ։

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները վտանգավոր են։

«Ռուսաստանը, անձամբ նախագահն հայտարարեց, որ հայերը, Հայաստանը հին բարեկամներն են, եղբայրներն են։ Բայց ասում է՝ եթե դուք մեր թշնամու ուղղությամբ եք գնում, դուք մտածեք։ Եթե այլընտրանք ունեք՝ ձեզ բարի ճանապարհ, մենք էլ ձեզ հետ կվերաբերվենք ոչ թե որպես գործընկերների, այլ ոնց որ Եվրոպայի հետ ենք վերաբերվում։ Ասում է՝ որոշողը դուք եք»,-ասել է Ծառուկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն