2fa9dabd-74a8-4bd7-8372-b14badaf0ac0_w1023_r1

Թրամփի խոսքով՝ հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկած հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա՝ ակնարկելով, որ բանակցություններն այժմ կենտրոնանում են Իրանի միջուկային ծրագրի վրա։

Սոցցանցի իր էջում նախօրեին արված գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ գործարքը «շատ հստակ ասում է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա»։

«Այնուհետևփաստաթուղթը երկար և բավական ուժեղ ձևակերպումներով անդրադառնում է միջուկային հարցի տարբեր կողմերի։ Ավելին, համաձայնագրի մեծ մասը հենց դրա մասին է», – գրել է Թրամփը։

Թեմային Սպիտակ տաղ ղեկավարը ավելի վաղ անդրադարձել էր նաև Fox News-ի եթերում՝ մեկնաբան Լարա Թրամփին՝ իր հարսին տված հարցազրույցի ժամանակ․ «Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի», – ասել էր նախագահը՝ հավելելով, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն