samvel-karapetyan-2

Մենք պարտավոր ենք կանգնեցնել Փաշինյան-Ալիև տանդեմին․ Սամվել Կարապետյանը՝ երևանցիներին. | aravot.am

aravot.am «Մենք պարտավոր ենք հաղթել, որովհետեւ մենք մեր ազգի ամենակարեւոր հարցն ենք լուծում, պարտավոր ենք կանգնեցնել Փաշինյան-Ալիեւ տանդեմին, որովհետեւ այս ժամանակահատվածում իրենք այնքան են ինտեգրվել իրար մեջ, որ հիմա նույնիսկ չենք կարող տարբերել՝ Ալիե՞ւն է այսօր ղեկավարում Հայաստանը, թե՞ Փաշինյանը»,-իր տանը երեւանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ամեն ինչ թելադրվում է Ադրբեջանից։ Ինչ իրենք արթնացան՝ հայտարարեցին, այս իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի չնեղացնի իր շեֆին։ Դա մեզ դուր չի գալիս։ Վստահ եմ՝ առաջին հերթին երեւանցիներին դուր չի գալիս։ Երեւանցիները կարող են լավ բնութագրել այս իշխանությանը։ Ութ տարի լինելով իշխանության, գոնե կարո՞ղ են ցույց տալ մեկ բան. մեկ կարեւոր որեւէ օբյեկտ, որ կառուցվել է Երեւանում իրենց ժամանակ։ Ոչ պետությունը, ոչ քաղաքապետարանը իրենց ահռելի բյուջեներով, ամեն տարի 1-1,5 միլիարդ պարտք վերցնելով չեն կարողանում լուծել Նուբարաշենի աղբանոցի հարցը։ Դուք հիշում եք՝ ամռանը քամիների ժամանակ ինչ հոտեր են տարածվում Երեւանում։ Եվ այս մարդիկ ութ տարի այս խնդիրն ունենալով՝ գոնե մեկ լուծում չառաջարկեցին։

Դուք կարող եք բոլոր երեւանցիներին վստահ ասել, որ մենք ամենաշատը երկու տարում լուծելու ենք այդ խնդիրը, որը երեւի ամենակարեւոր խնդիրն է երեւանցիների համար։ Նույնը՝ տրանսպորտի վիճակը։ Տեսնում եք ինչ է կատարվում։

Ոչ փողոցներ են սարքում, ոչ այգիներ։ Ես կարող եմ հիմա, ձեր առջեւ կանգնած՝ համարձակ ասել. որ գնում եք տուն, մի պահ հիշեք. մենք որպես մասնավոր մարդիկ, մասնավոր ձեռնարկություն, ինչե՞ր ենք արել Երեւանում, եւ ի՞նչ են արել իշխանությունները Երեւանում։ Ի՞նչն են երեւանցիներն այսօր սիրում։ Դալմա Գարդենն են սիրում, Հյուսիսային պողոտայի փողոցն են սիրում։ Փողոցը։ Ազնվորեն ասենք, շենքերը կառուցել է Քոչարյանը։ Բայց փողոցը, որ երեւանցիներն ավելի շատ են սիրում, մեր ներդրումներով է արվել։ Մալիբուի այգին, Ռիո մոլը, «Տաշիր» Արենան, «Տաշիր» առեւտրի կենտրոնը… Ես մի քանի բան թվեցի։ Հիմա թող իրենք ասեն մեկը։ Այսինքն, մենք որպես մասնավոր կառույց, ամենաքիչը տասն անգամ ավելի շատ բան ենք արել Երեւանի եւ երեւանցիների համար, քան ամբողջ պետական բյուջեն եւ ամբողջ քաղաքային բյուջեն»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն