57jihqze0dj5b0h1e24vvrvaxbwadfxhxmvrvga2

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի գործողությունների ընդլայնումը Լիբանանում | armenpress.am

armenpress.am Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի կողմից Լիբանանում ռազմական գործողությունների ընդլայնումը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել մարտերը՝ նշելով, որ «ոչինչ չի արդարացնում Լիբանանի հարավում տեղի ունեցող մեծ էսկալացիան»։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս առիթով խնդրել է հունիսի 1-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարել։

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները միացել են Ֆրանսիային՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը կոչ է արել հարգել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ապրիլից ի վեր կնքված հրադադարը:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Կատարն իր հերթին դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակվող հարձակումները և հարավում ցամաքային հարձակման ընդլայնումը՝ այդ արշավը որակելով որպես լուրջ սրացում և միջազգային իրավունքի խախտում։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ հեռախոսազրույցում հաստատել է Կահիրեի համերաշխությունը Լիբանանի հետ։ Նա նաև կոչ է արել Իսրայելին ամբողջովին դուրս բերել իր ուժերը Լիբանանի տարածքներից։

Ավելի վաղ իսրայելական ուժերը հսկողություն են հաստատել Լիբանանի 900-ամյա Բոֆորի (Կալաա աշ-Շակիֆ) ամրոցի վրա, որը կառուցվել է խաչակիրների կողմից։ Նեթանյահուն ամրոցի գրավումն անվանել է «դրամատիկ տեղաշարժ» «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարում:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորները Բոֆորը կպահպանեն որպես հարավային Լիբանանում Իսրայելի անվտանգության գոտու մաս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն