էդմոն մարուքյան

Բացարձակապես չհավատաք հարցումների արդյունքներին, գնացեք ընտրական տեղամաս. Մարուքյանի հորդորը | news.am

news.am Երեկ մենք տեսանք, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերությունով ընթանում քաղաքական ուժերի բանավեճը,  դա բանավեճ չէր, հայհոյախառն կռիվ էր, որտեղ բացի հայհոյանքները նաև կային ինչ-որ խոսակցություններ Հայաստանի անվտանգության մասին, որը բացարձակապես Հայաստանի անվտանգության մասին չէր։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես ուզում եմ մեր ժողովրդին այս բանավեճի օրինակով ցույց տալ, թե եթե հանկարծ պառլամենտ անցնեն միայն այդ ուժերը, ինչպիսի պառլամենտ եք դուք ունենալու։ Հետո չգաք ասեք՝ վայ բա էս ինչ եղավ, վայ բա ոնց եղավ։ Աախր ակնհայտ է, դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում։

Հաջորդը, «Եվրանյուզով» հրապարակել են ինչ-որ հարցում, որը իրականացվել է հայկական մի սոցիոլոգիական ընկերության կողմից և ըստ այդ հարցման խայտառակ տվյալներ են հրապարակել, որ իբր իշխանությունը 65% – ով հաղթում է և դե ընդիմադիր ինչ-որ ուժեր են անցնում, բայց կարծում եմ արդեն անիմաստ է քննարկել, թե ով է անցնում, ոնց է անցնում։

Բացարձակապես չհավատաք մինչև ընտրություններ հրապարակված հարցումներին, դուք ուղղակի գնացեք ընտրական տեղամաս և թիվ 19 քվեաթերթիկով այնպես քվեարկեք, որ խորհրդարանում լինեն բազմաթիվ ուժեր, որի արդյունքում կձևավորվի կոմպրոմիսային կառավարություն՝ կոմպրոմիսային վարչապետով և կարգելվի երրորդ ժամկետի Նիկոլ Փաշինյանի ընտրվելը»,– հայտարարեց Մարուքյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն